«Օրենքով գող» Անդիկը ձերբակալվել է (տեսանյութ)


«Օրենքով գող» Անդիկը ձերբակալվել է (տեսանյութ)
Հունիս 21 14:41 2018

Թմրանյութերի ապօրինի շրջանառության կասկածանքով նախօրեին ձերբակալվել է «Օրենքով գող» Անդիկը՝ նույն ինքը Անդրանիկ Հարությունյանը:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ոստիկանության կողմից մոտ երեք տասնյակ քրեական հեղինակությունների բնակարաններում նախօրեին կատարված խուզարկություններից հետո է «Օրենքով գող» Անդիկը ձերբակալվել և հարուցվել է քրեական գործ թմրանյութերի ապօրինի շրջանառության փաստով:

Հայտնի է նաև, որ նրա տանից բացի թմրանյութերը հայտնաբերվել են որսորդական հրացան և փամփուշտներ, ինչպես նաև թուր:

 

Աղբյուր` Փաստինֆո