Ռոնալդուն չի սափրվելու մինչեւ Աշխարհի առաջնության ավարտը


Ռոնալդուն չի սափրվելու մինչեւ Աշխարհի առաջնության ավարտը
Հունիս 21 13:11 2018

Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդունչի սափրվելու մինչեւ Աշխարհի առաջնության ավարտը։

«Իսպանացիների դեմ խաղից առաջ թիմակիցներիս կատակով ասացի, որ մորուքս չեմ սափրի, եթե գոլ խփեմ: Երկրորդ խաղում եւս աչքի ընկա: Կարծում եմ՝ մորուքս հաջողություն է բերում եւ մինչեւ առաջնության ավարտը չեմ սափրի»,- հայտարարել է նա։

Ռոնալդուն աշխարհի առաջնության խմբային փուլի երկու հանդիպումների ժամանակ արդեն 4 գոլի հեղինակ է դարձել։



loading...