Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 21-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Օրինագիծն ընդունվեց 73 կողմ, 2 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով:
Ֆինանսների նախարարը հայտարարեց, որ առաջին ընթերցումից հետո առաջարկներ չեն եղել, հետեւաբար ավելացնելու ոչինչ չունի: