ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը


ԱԺ-ն միաձայն ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքը
Հունիս 21 12:21 2018

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը: Նախագիծն ընդունվեց միաձայն՝ 80 կողմ ձայներով:

Նշենք, որ «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագիծը նպատակ ունի բարեգործության բնագավառում ներկայում գործող կարգավորումները համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրության պահանջներին: 

Սահմանվում է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվելու է բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, որը լիազորված մարմնին առաջարկություններ է ներկայացնելու: