Ստերի ու աներեսության գագաթնակետ. Տիգրան Հովհանիսյանը կրկին փորձում է Ծառուկյանի ուշադրությանն արժանանալ


Ստերի ու աներեսության գագաթնակետ. Տիգրան Հովհանիսյանը կրկին փորձում է Ծառուկյանի ուշադրությանն արժանանալ
Հունիս 20 23:44 2018

«Հայաստանի ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը կրկին ուշադրության կարիք է զգում : Այս մարդու մասին մտաբերելիս ակամայից սկսում ես կասկածների մեջ ընկնել նրա և՛ զբաղեցրած պաշտոնների, և՛ անձի հարցում: Բանն այն է, որ  Տիգրան Հովհաննիսյանը, ով  մի քանի կազմակերպության ղեկավար և անդամ է ներկայանում, էլ չասենք՝ բարեգործ, իրարամերժ կարծիքներ արտահայտելու վարպետ է:

Երեկ  հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նա  խոսել է գործարար, բարեգործ Գագիկ Ծառուկյանի մասին և լրագրողներին ներկայացրել հորինված պատմություն, ըստ որի, ինքը բիզնես է սկսել Աբովյան քաղաքում, իսկ Գագիկ Ծառուկյանը խանգարել է իրեն իրականացնել այդ բիզնեսը:

Ավելի վաղ, նա հայտարարել էր, որ Առինջ մոլի հետ կապված խնդիրներ կան: Նա պատմել էր նաև, որ ժամանակին Աբովյան քաղաքում ցանկացել է բիզնես հիմնել, բայց Գագիկ Ծառուկյանը իբր միջամտել է տարբեր սպառնալիքներով՝ նաև բռնությամբ:

Այս մարդու հիշողությունը կարճ է. նա մոռանում է, որ իր ամեն անգամվա մեղադրանքներից հետո  հանդես է գալիս հերքման ելույթով ՝նույնքան վստահ ու սահուն տեքստով՝ որքան մեղադրում էր:

Սույն անձը լավ հասկանալով թեմայի եկամտաբերությունը՝ հաճախակի ասուլիսներ է  հրավիրում, սակայն լրատվամիջոցներն արդեն հասցրել են ֆիքսել, որ Տիգրան Հովհաննիսյանը սիրում է խոսել թեմաներից, որոնք առավել շատ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում կհայտնվեն և պատահական չէ, որ ասուլիսներին մի քանի լրագրող է ընդամենը լինում, այն էլ հարց էլ չեն ուղղում, քանի որ արդեն գիտեն նրա ստերի աստիճանը: Նման մարդիկ փորձում են սեփական անձի հանդեպ ուշադրություն հրավիրել հասարակության մեջ հեղինակություն ունեցող անձանց անունը շահարկելով:

Կատարելագործելով իր հմտությունները, նա իր թեմաները կապում է զոհվածի ընտանիքների զինվորների հետ, իբրև թե լուրջ բարեգործություններ է անում նրանց համար,որոնք, բոլորս գտենք, թե ինչ զգացողություններ են առաջացնում հասարակության շրջանում.  Նա իր խոսքը կառուցելիս  պատասխանատվությունը թողնում է պաշտոնաթող կամ մահացած մարդկանց վրա, ովքեր այլևս լ իրավասու չեն խոսե և իր ստերը բացահայտվելու քիչ հավանականություն ունեն:

Տիգրան Հովհաննիսյանի՝ նման գործելաոճի հնարավոր պատճառներից մեկն այն է, որ նա ամեն կերպ ձգտում է արժանանալ Գագիկ Ծառուկյանի ուշադրությանը, բայց դրա համար ընտրել է  ամենաէժան տարբերակը։

Տիգրան Հովհաննիսյանին խորհուրդ ենք տալիս բուժզննում անցնել և համապատասխան խնդրի դիմաց արդյունավետ կուրս ընդունել, հակառակ դեպքում՝ նա իր զրպարտությունների համար ավելի թանկ կվճարի հենց օրենքով սահմանված կարգով:

http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=4920&Reading=0

Թերևս ավելորդ է խոսել Գագիկ Ծառուկյանի գործունեության մասին, քանի որ  ի տարբերություն շատերի՝ նա ուղղակի չի խոսում, այլ  կատարում է իր տված խոստումները, դեռ մի  բան էլ՝ գերազանցում դրանք: Բարեգործություններից զատ, հարկավոր է հիշել, որ բիզնեսները, որոնք նա ունի, որի մասին կասկածանքներով է խոսում Տիգրան Հովհաննիսյանը, ծառայում են ժողովրդին. աշխատատեղերով մարդկանց ապահովելն ամենակարևոր հարցն է մեր օրերում.

Այնպես որ դատարկ խոսելու ու զրպարտելու փոխարեն ժողովրդի մատից փուշ հանելու ժամանակն է: