ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը ևս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը


ԱՄՆ-ից հանգանակած 51.000 դոլարի մթերքների մի մասը ևս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը
Հունիս 20 22:38 2018

Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Armtimes.com-ի հաղորդմամբ՝ Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ծանրոցների մեջ երևում են «NAGORNO KARABAKH CRISIS VICTIMS» գրությամբ արկղեր:

Ծանրոցների վրա գրված է նաև կայքի հասցե՝ «www.gofundme.com/Karabakh»: Այս գրությամբ ծանրոցների պարագաները գնվել են Ապրիլյան պատերազմի օրերին Սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից արված հանգանակությունների միջոցով: 2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին ամերիկաբնակ Կարեն (Կեւին) Սարգսյանն իր մի քանի ընկերների հետ դրամահավաք է նախաձեռնել՝ զինծառայողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Ըստ www.gofundme.com կայքէջի՝ հավաքվել է 51.000 ԱՄՆ դոլար, որն էլ, Կարեն Սարգսյանի մեկնաբանմամբ, ծախսվել է անհրաժեշտ իրեր գնելու եւ դրանք Արցախ հասցնելու համար:

Մանրամասները՝ այստեղ:



loading...