Գագիկ Խաչատրյանը հեռացել է Հայաստանից. նա հանգրվանել է ԱՄՆ-ում


Գագիկ Խաչատրյանը հեռացել է Հայաստանից. նա հանգրվանել է ԱՄՆ-ում
Հունիս 20 21:37 2018

ԱԱԾ-ի եւ Ոստիկանության թավշյա հեղափոխությունից հետո իրականացվող գործողությունները խիստ մտահոգել են նախկին իշխանականների, ովքեր այս օրերին ելքեր են փնտրում ստեղծված իրավիճակից:

 

Նախկին պաշտոնյաներից շատերի անունները մեկ անգամ չէ, որ հայտնվել է սկանդալային  պատմություններում: Բազմիցս է խոսվել նախկին իշխանական էլիտայի ներկայացուցիչների կոռուպցիոն եղանակով հարստանալու մասին:

 

Նրանց շարքին է դասվում նաեւ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը: Վերջինիս ունեցվածքի, եւ գործունեության մասին մամուլում բազմաթիվ աղմկահարույց տեղեկություններ կան:

 

Ուժային կառույցների՝ Հայաստանում օրինականության հաստատմանն ուղղված գործողությունների մեկնարկից անմիջապես հետո Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով Գագիկ Խաչատրյանը հեռացել է Հայաստանից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն Խաչատրյանը հանգրվանել է ԱՄՆ-ում, եւ հայտարարել է, որ Հայաստան վերադառնալ չի պատրաստվում: