Դանակահարություն Երեւանում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր


Դանակահարություն Երեւանում. կա մեկ զոհ և մեկ վիրավոր
Հունվար 11 16:13 2017

Երևանի Վարդանանց փողոցում երկու հոգի դանակահարվել են, քաղաքացիներից մեկը տեղում մահացել է:
Սույն տեղեկատվությունը Armday.am-ի հետ  զրույցում հաստատեց ՀՀ Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Ըստ նրա համապատասխան ահազանգ ստացել են շտապօգնության կայանից:

«Այսօր ժամը 15:30-ին շտապօգնության ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 28 շենքի բակից արյունահոսող վիճակում 1 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, մյուսը մահացած է»,- նշեց Էդգար  Ջանոյանը:

Նա հայտնեց, որ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր, այլ մանրամասներ դեռ հայտնի չեն: