Գեղամա և Բարոկկո հոլ ռեստորանային համալիրները սիրով տեղեկացնում են, որ հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, կազմակերպում են տոնական միջոցառում։
Միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10-ին, և մինչ ժամը 17:00 ձեր փոքրիկներին սպասելու են հեքիաթի հերոսներ, մի շարք անակնկալներ ու նվերներ:Երեխաներին սպասվում է նաև հատուկ անակնկալ` նրանց ուրախացնելու են հայտնի երգիչ,երգչուհիները,որոնք ներկա են գտնվելու տոնին:
Միջոցառման ընթացքում կերգեն հայտնի երգիչներ Սարգիս Ավետիսյանը, Գեւորգ Մարտիրոսյանը, Ռուզան Ավետիքյանը, Անի Հակոբյանը, Հայկ Ղուլյանը։
Սիրով հրավիրում ենք Ձեզ ներկա գտնվելու տոնական միջոցառմանը։
Ի դեպ, միջոցառումը բարեգործական բնույթի է ու անվճար:
Հասցե՝ Հրազդանի կիրճ 89/1
Հիշեցնենք, որ Հունիսի 1-ը տարվա 152-րդ և ամռան առաջին օրն է: Սակայն օրը նշանավորվում է հատկապես նրանով, որ երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Երեխաներիպաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաներիպաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: