Մայիսի 26-ի աստղագուշակ


Մայիսի 26-ի աստղագուշակ
Մայիս 25 21:00 2018

Խոյ

 

Աստղերը խորհուրդ են տալիս չափից դուրս անկեղծ չլինել անգամ ամենամտերիմների հետ, քանի որ դա կարող է ձեր դեմ շուռ գալ: Որպես գործընկեր մի ընտրեք մարդու, ում հանդեպ, բացի մաքուր ընկերությունից, այլ բան էլ եք զգում:

 

Ցուլ

 

Հոգեկան ապրումները, որն ունեք, կարող են ձեզ օգուտ բերել, ձեր գեղարվեստական միտքը ծաղկում կապրի:

 

Երկվորյակ

 

Պետք չէ այս օրվա հետ կապված լուրջ պլաններ մշակվել, ավելի հավանական է, որ դրանք չիրականանան, քան իրականանան: Խորհուրդ չի տրվում նաև պարտք վերցնել:

 

Խեցգետին

 

Այսօր աշխատավայրում դուք պետք է ձեզ լավագույնս ներկայացնեք: Հենց այսօրից է կախված աշխատանքային ձեր ապագան ու գործունեությունը:

 

Առյուծ

 

Ձեզ մի ծանրաբեռնեք խնդիրներով, այն էլ ուրիշի: Դիմացինները սիրում են ձեզնից օգնություն խնդրել, քանի որ դուք չեք մերժում, բայց աշխատեք ձեր կյանքով ապրել:

 

Կույս

 

Աշխատանքային իմաստով մի փոքր անհաջող օր է, բայց աշխատանքային անհաջողությանը կկոմպենսացնի անձնական հաջողությունը: Մեկը, ում վաղուց դուք էլ եք համակրում, կխոստովանի իր զգացմունքների մասին:

 

Կշեռք

 

Օրը շատ արագ կանցնի և լի կլինի իրադարձություններով: Չեք հասցնի աչք թարթել, երբ մի դեպքը կհաջորդի մյուսին, դրանք հիմնականում դրական կլինեն:

 

Կարիճ

 

Ձեր կյանքում մեծ փոփոխությունների շրջան է: Խոսքը անձնականի մասին է, սիրելիի հետ հարաբերությունները նոր փուլ կթևակոխեն:

 

Աղեղնավոր

 

Օրը ձեզանից կպահանջի մեծ լարում ու կենտրոնացում, հակառակ դեպքում պլանավորածից ոչինչ էլ չի ստացվի:

 

Այծեղջյուր

 

Այժմ ձեզ հակացուցված է ծալած ձեռքերով նստել: Ծուլությունը այս պահի ձեր միակ թշնամին է: Աշխատասիրություն դրսևորեք և ամեն ինչ կստացվի:

 

Ջրհոս

 

Շատ հակասական օր է սպասվում ձեզ: Առավոտը բարեհաջող կսկսվի, բայց  օրվա ավարտը հնարավոր է մի փոքր լարված լինի:

 

Ձկներ

 

Անվրդով օր է սպասվում, ոչ աշխատավայրում, ոչ տանը ոչ մի արտասովոր բան չի սպասվում: Այդ միապաղաղությունը ձեզ կարող է տխուր մտքերի մեջ գցել, բայց փորձեք խուսափել ձանձրույթից և զբաղվել ձեզ համար հաճելի գործով: