Էս շատ լավ գրված սցենարով մեր շատ պուպուշ թավշյա հեղափոխությունը, ի վերջո մեր տունը քանդելու է ՀԻՄՆԱՀԱՏԱԿ


Էս շատ լավ գրված սցենարով մեր շատ պուպուշ թավշյա հեղափոխությունը, ի վերջո մեր տունը քանդելու է ՀԻՄՆԱՀԱՏԱԿ
Մայիս 7 23:39 2018

Գայանե Աֆրիկյանի գրառումը.

«Ժող ջան, քանի մենք մերոնցով ենք ու գուգլ տրանսլայթը ահավոր վատ է թարգմանում հայերենից անգլերեն, ուստի օտարախոսները որ ճաքեն-տրաքեն չեն հասկանալու ինչ եմ ասում!! ասեմ էլի!

 

Էս ամեն ինչը, նկատի ունեմ էս թատերական ներկայացումը, նկատի ունեմ էս շատ լավ գրված սցենարով մեր շատ պուպուշ թավշյա հեղափոխությունը, ի վերջո մեր տունը քանդելու է ՀԻՄՆԱՀԱՏԱԿ! ՈՒ սա ի վերջո սցենարիստների ՂԶԻԿՈՒԹՅԱՆ գագաթնակետն է! Տղամարդկություն է պետք ունենալ որ էսպիսի «մաստերկլաս» սցենարների փոխարեն իսկական գործով զբաղվել: Տղամարդկություն է պետք ունենալ որ կարողանալ ընդունել սխալներն ու ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ու պարզապես մի կողմ քաշվել: Տղամարդկություն է նաև պետք ունենալ որ ոչ միայն կարողանալ խաբել ժողովրդին ու համոզել որ սա հեղափոխություն է, այլ իսկապես հավատալ հենց նույն այդքան հեշտ խաբվող բայց իմաստուն, խելացի, չափազանց քաղաքակիրթ մեր ազգին սիրելու ու նրան չխաբելու ու ընթացք տալու համար! ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ է պետք ունենալ էս ամենի համար: Դուք չունեք տղամարդկություն հարգարժան առայժմ ահավոր հաջողված հեղափոխության սցենարիստներ! ՂԶԻԿՆԵՐ!»