Անպատվաբեր եմ համարում լինել այս կուսակցության շարքում.ևս մեկը դուրս եկավ ՀՀԿ-ից


Անպատվաբեր եմ համարում լինել այս կուսակցության շարքում.ևս մեկը դուրս եկավ ՀՀԿ-ից
Ապրիլ 22 23:31 2018

ՀՀԿ կուսակցության անդամ Վահան Արսենյանը հայտնել է, որ հրաժարվում է կուսակցության անդամակցությունից եւ իր աշխատանքից: Նա նշում է, որ պատճառը ժողովրդի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքն է:

«Անպատվաբեր եմ համարում լինեն այս կուսակցության շարքում: Ավելորդ ոչինչ չեմ ուզում ասել: Ամեն ինչ պարզ է, ամեն ինչ գիտեք, տեսել եք: Ուրախությամբ այս պահին ուզում եմ պատռել այս տոմսը, բայց քանի որ չգիտեմ՝ օրենքով սահմանված կարգով՝ դրա համար ինչ պատասխանատվության կենթարկվեմ, նախընտրում եմ այս պահին հանել իմ նկարը, այնուհետև օրենքով սահմանված կարգով՝ հրաժարվել այս կուսակցության անդամը լինելուց: Արդեն 5 տարուց ավելի է՝ աշխատում եմ Շենգավիթ վարչական շրջանիղեկավարի աշխատակազմում, եկամուտների հաշվառման եւ հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետ եմ եղել, ապա առաջատար մասնագետ, հրաժարվում եմ նաև իմ աշխատանքից», -ասում է նա: