Բնակիչները «կաթսաների ակցիայով» միացան ցուցարարներին


Բնակիչները «կաթսաների ակցիայով» միացան ցուցարարներին
Ապրիլ 22 23:16 2018

Մետրոյի «Բարեկամություն» կայարանի շրջակայքում քիչ առաջ անսովոր աղմուկ էր, որը գումարվել էր մեքենաների անընդհատ ազդանշաններին: Պարզվեց, որ շրջակայքի բնակիչները կաթսաների կափարիչներին հարվածելով, միացել են «Մերժիր Սերժին» ակցիային: Նմանատիպ ակցիա է տեղի ունեցել նաեւ Նոր Նորքում, Շենգավիթում, Զեյթունում եւ Երեւանի մի շարք այլ թաղամասերում: 

Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ նման առաջարկ էր հնչել հարթակից: Եվ, հետեւելով այդ կոչին, քաղաքացիները շուրջ հինգ րոպե պատուհաններից իրենց աղմուկով միացան ցուցարարներին:

 


loading...