Լիտվան կոչ է անում ազատ արձակել Հայաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին


Լիտվան կոչ է անում ազատ արձակել Հայաստանում ցույցերի ժամանակ ձերբակալվածներին
Ապրիլ 22 22:01 2018

Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչուսը հայտարարություն է տարածել Հայաստանում տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ:

 

«Լիտվան ուշադիր հետևում է Հայաստանի իրավիճակին տեղի ունեցող ցույցերի համատեքստում և իշխանություններին ու ցուցարարներին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և կառուցողական երկխոսություն սկսել: Խաղաղ ակցիաների իրավունքն իրացնելու համար ձերբակալվածները պետք է անմիջապես ազատ արձակվեն», – գրել է նա Թվիթերի իր էջում:



loading...