Թանկյանը կոչ է անում Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից


Թանկյանը կոչ է անում Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից
Ապրիլ 22 18:00 2018

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ կոչ է անում ՀՀ Ազգային ժողովին անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից:

 

Թանկյանը, մասնավորապես, գրել է.

«Հիանալի է. Սերժ Սարգսյանը բացահայտ սպառնում է Հայաստանի քաղաքացիներին բռնություններով` մեջբերելով մարտիմեկյան դեպքերը, եթե նրանք չդադարեցնեն իրենց խաղաղ ցույցերն ու դիմադրությունը: Թվում է, թե նա բացարձակապես չի տիրապետում իրավիճակին: Ես աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլ անել և անհապաղ զրկել նրան իր լիազորություններից՝ խուսափելու համար արյունահեղությունից, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ինքները դա անելու: Կարծում եմ, որ այս տեսանյութը ցույց է տալիս, թե նա որքան քիչ է մտածում իր ժողովրդի մասին»:

Ստորև` անգլերեն տեքստը:



loading...