Մենք Հայ ենք, մենք երկրաշարժ ու պատերազմներ տեսած անպարտ ժողովուրդ ենք.Գոռ Հակոբյան


Մենք Հայ ենք, մենք երկրաշարժ ու պատերազմներ տեսած անպարտ ժողովուրդ ենք.Գոռ Հակոբյան
Ապրիլ 22 21:27 2018

«Ֆուլ Հաուս» սիթքոմի դերասան, արդեն նաև երգիչ Գոռ Հակոբյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է տեղադրել,գրելով.

«Ողջու՜յն իմ անկոտրում ՀԱՅ ժողովուրդ։ Ես Գոռն եմ՝ անկախ Հայաստանի ազատ քաղաքացի։ Չեմ սատարում, սիրում, պաշտում, փառաբանում ոչ մի կուսակցության։ Ոչ մեկի լծի տակ չեմ ապրում։ Երիտասարդ քաղաքացիները և իրենց ծնողներն այս օրերին պայքարում են հանուն արդարության և բոլորիս պայծառ ապագայի։ Ես ձեզ հետ եմ և դատապարտում եմ բոլոր այն ոստիկաններին, ովքեր հրում, քաշքշում, հայհոյում, բերման են ենթարկում մեր երիտասարդությանը, ճնշում են նրանց և փորձում են ետ պահել իրենց նպատակից։ Ոստիկանը ՀՀ քաղաքացունն է և պետք է ծառայի քաղաքացու շահերին։ Որևէ ոստիկան թող չերազի, որ կարող է կոտրել անկոտրումը։

Մենք Հայ ենք, մենք երկրաշարժ ու պատերազմներ տեսած անպարտ ժողովուրդ ենք։ Մենք ուժե՜ղ ենք միասին»: