Մեկ տասնյակի հասնող կարմիր բերետավորներ կառավարության մոտից բերման ենթարկեցին քաղաքացու


Մեկ տասնյակի հասնող կարմիր բերետավորներ կառավարության մոտից բերման ենթարկեցին քաղաքացու
Մայիս 16 11:45 2024

Կառավարության մոտից, որտեղ այժմ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ակցիան է ընթանում, մեկ տասնյակի հասնող կարմիր բերետավորներ ուժով բերման ենթարկեցին քաղաքացուն։ Թե ինչն էր բերման ենթարկելու հիմնավորումն, առայժմ հայտնի չէ։

Նշենք, որ այժմ կառավարության նիստն է ընթանում, և մեծաթիվ ոստիկանական ուժեր փակել են Մելիք Ադամյան փողոցը։ Նրանք մի քանի շարքով պատ են կազմել։