Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՓՊ


Անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին. ՓՊ
Մայիս 10 18:35 2024

Հայաստանի Հանրապետության մարզերում և Երևան քաղաքում հավաքներ իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ տվյալներ ստանալուց անմիջապես հետո,  նրանց առաջին իրավաբանական օգնություն ցուցաբերելու նպատակով, ՀՀ փաստաբանների պալատը ձևավորել է արագ արձագանքման խումբ:

ՓՊ-ից հայտնում են, որ ինչպես նմանատիպ բոլոր նախորդ դեպքերում, հավատարիմ իրենց իրավապաշտպան գործունեությանը, արագ արձագանքման խմբում ընդգրկված փաստաբանները Ոստիկանության տարբեր բաժիններում առաջնային իրավաբանական օգնություն  կցուցաբերեն բերման ենթարկված քաղաքացիներին:Պետք է նաև ընդգծել, որ մեր գործընկերները իրավաբանական օգնություն են ցուցաբերում նաև առանձին:

Առաջնորդվելով անձանց իրավունքների պաշտպանության առաքելության և այդ հարցում հասարակությունում իր դերի գիտակցումով՝ ՀՀ փաստաբանների պալատը շարունակում է հետևել հավաքների ընթացքում անձանց իրավունքների վիճակին և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել անձանց իրավունքների պաշտպանության կարիքներին:

Առաջնային անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար, բերման ենթարկվող քաղաքացիները կամ նրանց հարազատները նույն պահին կարող են կապ հաստատել խմբի փաստաբանների հետ՝ 094-611-138 հեռախոսահամարով: