Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան


Ճանապարհ փակելը լավ բան չէ, դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է. Հակոբ Արշակյան
Մայիս 9 11:33 2024

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը կարծում է, որ ճանապարհ փակելը լավ բան չէ։

«Երբ Հայաստանում հեղափոխություն էր տեղի ունենում, Հայաստանի քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, որովհետև իր ձայնը կեղծվում էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակյանը։

«Այո, ես համարում եմ, որ միջպետական ճանապարհ փակելը լավ բան չէ, որովհետև դա Հայաստանի տնտեսության զարգացման դեմ է, որովհետև դա Հայաստանում օրինական ընտրված իշխանությունների դեմ ակցիա անելու ձև չէ, աղմուկ անել, որ քո խոսքը տեղ հասնի... 2018-ը պետք չէ համեմատել այսօրվա հետ»,- հավելեց Հակոբ Արշակյանը։