Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր


Արցախի նախագահն այցելել է Եռաբլուր
Մայիս 9 10:20 2024

Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հայորդիների հիշատակին:

Նրան ուղեկցել են Արցախի կառավարության անդամներ, Արցախի Ազգային ժողովի պատգամավորներ, հոգևորականներ՝ Արցախի թեմի առաջնորդ  Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Դադիվանքի վանահայր, «Եռաբլուր»-ի Սուրբ Վարդան եկեղեցու քահանա Տեր Հովհաննեսը։

«Եռաբլուրում» հնչել է տերունական աղոթք:

Նշենք, որ Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է «Հաղթանակի» զբոսայգի։