«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են


«Ովքեր կմիանան ցույցին, որևէ հարցով էլ չզանգեք». արցախցիներին սպառնացել են
Մայիս 8 13:00 2024

«Արատտա-Վան» ՀԿ-ից սպառնացել են արցախցիներին՝ եթե մասնակցեն «Տավուշը հանուն հայրենիքի» ցույցերին՝ օգնություն չակնկալեն։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն է տարածել ՀԿ-ի ղեկավարի՝ արցախցիներին ուղղված հաղորդագրությունը։

«Շարժման հոգևոր առաջնորդությունը հաշվի առնելով՝ ինձ համարում եմ կամավորապես կաշկանդված ձևակերպումներիս խստության հարցում։ Ուստի կփորձեմ լինել հնարավորինս զսպված։
 
Նախ, համարում եմ, որ սույն անձին հարկ է բնութագրել՝ քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով լեզվաբան փորձագետի հետ հարցուպատասխանի ժամանակ հանգամանալից քննարկման ենթարկված արտահայտությամբ՝ համապատասխան «տղա»։
 
Երկրորդ, սիրելի՛ արցախցիներ, եթե սույն «տղան» ձեզ նեղացնի՝ տեղս գիտեք»,- Facebopok-ում գրել է Մելիքյանը։