Տարբերակներ ենք քննարկում, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը․ Ավինյան


Տարբերակներ ենք քննարկում, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը․ Ավինյան
Մայիս 6 21:51 2024

Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,

«Նախագիծն այն է, ինչ եղել է նախագծված նախկինում և մենք հիմա Նյու Յորքի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում ենք այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը: Ներկայացված էսքիզները նախագծվել են «Գաֆէսճեան» թանգարանի համար. շենքի նախագիծն ու հիմքերի կառուցումն արդեն ավարտված էր, երբ շինարարությունը դադարեցվեց 2009թ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով:

Մասնագիտական թիմն այժմ պատրաստ է թարմացնել թանգարանի նախագիծը՝ հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին ու կենտրոնացնել ուժերը՝ շինարարությունը վերսկսելու համար»,- նշել է նա: