Голос Армении թերթը և կայքը միանում են միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը


Голос Армении թերթը և կայքը միանում են միանում է լրատվամիջոցներին, որոնք հրաժարվում են լուսաբանել Փաշինյանի ասուլիսը
Մայիս 6 20:49 2024
Մի շարք լրատվամիջոցներ հայտարարել են, որ չեն ներկայանալու Փաշինյանի ասուլիսին և չեն տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները։
#golosarmenii/Голос Армении թերթը և կայքը միանում են այս հայտարարությանը։ Հերիք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել և դրանով իսկ աջակցել թուրքական օրակարգի իրականացմանը։
Նաև "իգնոռը" պետք է դարնա պայքարի գործիք, մանավանդ սրանց՝ պիառի մեռածների դեպքում։
Միակ ելքն է
 
 
Ստորև՝ լրատվականների բոյկոտի տեքստը. «Մենք՝ լրատվամիջոցների ներքոստորագրյալ ղեկավարներս և խմբագիրներս, տեղեկացնում ենք, որ մայիսի 7-ին տեղի ունենալիք Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ուղիղ կամ թաքնված նպատակն է պրոթուրքական թեզերի տիրաժավորմամբ արդարացնել «սահմանագծման» և «սահմանազատման» տխրահռչակ գործընթացը՝ հնարավորություն տալով թշնամուն ներթափանցել երկրի խորքը: Ելնելով վերոգրյալից՝ հայտարարում ենք, որ չենք ներկայանալու Նիկոլ Փաշինյանի ասուլիսին և ուղիղ կերպով չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա մտքերն ու տեսակետները»: Հայտարարությունը բաց է միանալու համար: Irakanum.am- Փայլակ Ֆահրադյան Newday.am - Անի Գևորգյան Yerkir.am- Վահե Սարգսյան Armday.am - Տաթև Այվազյան Lurer.com- Սյուզի Բադոյան Past.am - Արտակ Ճաղարյան Panorama.am- Անահիտ Ոսկանյան AntiFake.am – Աստղիկ Մաթևոսյան Голос Армении թերթ- Մարինա Գրիգորյան