ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ամուսինը՝ Պետրոս Ղազարյանը, ով իշխանական քարոզչամեքենայի՝ Հ1-ի մեկնաբանն է, ծաղրել է Տավուշից Բագրատ Սրբազանի գլխավորությամբ մեկնարկած երթը դեպի Երեւան։ «Իսկ Ռադիոտուն մտնելո՞ւ են»,- ֆեյսբուքյան էջում գրել է Ղազարյանը։
Հիշեցնենք, որ երբ 2018-ին Փաշինյանը Գյումրիից երթով հասավ Երեւան, իր թիմակիցների հետ ներխուժեց Ռադիոտուն։ Այս հանցանքը իրավական հետեւանք չունեցավ։