Տավուշի կողմից Ադրբեջանը կրակ չի բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, տեղեկությունները սուտ են. ՊՆ


Տավուշի կողմից Ադրբեջանը կրակ չի բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ, տեղեկությունները սուտ են. ՊՆ
Մայիս 4 08:54 2024

Սոցիալական ցանցերի անհայտ ծագման որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե իբր Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Հայաստանի ԶՈՒ դիրքերի ուղղությամբ: Շրջանառվող տեղեկությունները սուտ են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:

Պաշտպանության նախարարությունը հանրությանը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին: