ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ողջունում է սահմանազատման գործընթացի մեկնարկի շուրջ Երևանի և Բաքվի միջև պայմանավորվածությունը։
«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացի շուրջ վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը», - X-ի իր միկրոբլոգում գրել է Եվրոպայի Խորհրդի ղեկավարը։