Օպերայի մեծ դահլիճում ընթացող «Ֆրանկոֆոնիա 2024» միջոցառման ժամանակ մի քանի երիտասարդներ ակցիա են արել․ բարձրացել են բեմ, պաստառներ պահել, որոնց վրա գրված էր․ «Հայրենիքը բոլորիս կարիքն ունի», «Դավաճանը հայրենիք է հանձնում»։ Նրանք որոշ ժամանակ կանգնած են մնացել բեմի վրա, հանդիսատեսը բուռն ծափահարություններով է ողջունել է Տավուշի համար իրենց բողոքի ձայնը բարձրացնող երիտասարդներին։
Դահլիճից՝ հանդիսատեսի կողմից, լսվել են «Նիկոլ, դավաճան» բացականչություններ։
Ի դեպ, դահլիճում են եղել նաև կառավարության ներկայացուցիչներ: