Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը»


Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը»
Ապրիլ 25 17:25 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․

«ԱԺ պատգամավոր Արգիշտի Գևորգյանի հետ այցելեցինք ոստիկանության Կենտրոն բաժին, ուր բերման էին ենթարկվել Չարենցի փողոցի խաղաղ ակցիայի մասնակիցները՝ մոտ 15 քաղաքացի, այդ թվում՝ Էդգար Ղազարյանը։

Այս պահին բոլորն ազատության մեջ են, բաժնում արձանագրություններ են կազմվել ոստիկանի պահանջին չենթարկվելու վարչական պատասխանատվության հատկանիշներով։

«Մեր պայքարն արդար ա», - արցունք աչքերին ասաց արցախցի մեր հայրենակցուհին, -«Չեմ օզում, որ Հայաստանն էլ կորցնինք»»։