Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան


Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան
Ապրիլ 24 10:48 2024

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը վառ է մեր սրտերում և մենք աղոթում ենք նրանց հոգիների հանգստության համար:

Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է, քանզի ցեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ:

Այսօր՝ համահայկականության և միասնականության  այս խորհրդանշական օրը, մենք հիշում ենք ցեղասպանության զոհերին, սգում ենք, բայց և հաստատակամ  հայտարարում ենք, որ մեր կամքն անկոտրում է: Մենք անպայմանորեն ուղղելու ենք մեջքներս և կառուցելու ենք ուժեղ, զարգացող և ժամանակակից Հայաստան: Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում:

Աստված պահապա՛ն մեզ՝ բոլորիս…»,- ասվում է ուղերձում: