Վաղն ավելի մեծ ներկայությամբ կգտնվենք Տավուշում, կշարունակենք այն գործընթացը, որը կա. Իշխան Սաղաթելյան


Վաղն ավելի մեծ ներկայությամբ կգտնվենք Տավուշում, կշարունակենք այն գործընթացը, որը կա. Իշխան Սաղաթելյան
Ապրիլ 23 23:01 2024



Սա խուճապի նշան է, որ իշխանությունները ցանկանում են տեղում դիմադրության օջախները ջարդել, որ հանրապետությունով չտարածվի: Այս մասին Ջահերով երթի ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Տավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմանը:

«Ոստիկանական համազգեստով թուրքական գործակալները, ենիչերիները Նիկոլից պակաս դավաճան չեն, ովքեր պահելով Նիկոլի իշխանությունը, ճնշելով ժողովրդին հանձնում են հայրենիքը: Այսօրվա ջահերով երթը պատասխան էր Նիկոլի վարած ուրացման քաղաքականությանը եւ այն իրադարձությանը, ինչ տեղի է ունենում Տավուշում»,-ասել է նա:

 

Իշխան Սաղաթելյանը նաեւ հայտնել է, որ ոստիկանների բիրտ ուժի կիրառման հետեւանքով մեկ հոգի հիվանդանոցում է հայտնվել, այնտեղ է մեկնում պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

 

«Վաղն ավելի մեծ ներկայությամբ կգտնվենք Տավուշում, կշարունակենք այն գործընթացը, որը կա՝ հույս ունենալով այն դարձնել համահայկական»,- ասել է նա: