Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն


Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն
Ապրիլ 23 11:14 2024

Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն։ Սա Մխիթարյանի առաջին չեմպիոնությունն է Եվրոպայի թոփ-5 լիգաներում:

Իտալական Ա Սերիայի 33-րդ տուրի շրջանակում կայացել է «Միլան»-«Ինտեր» հանդիպումը, որն ավարտվել է Սիմոնե Ինձագիի թիմի հաղթանակով՝ 2-1 հաշվով։