Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ)


Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ)
Ապրիլ 23 11:05 2024

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ծանր է տանում Տավուշի մարզում կատարվող իրադարձությունները։

«Երկրի վարչակազմը անցել է մեր սահմանների հետ կապված, այսպես կոչված, բանակցությունների։ Մեզ հետ ոչ մեկ չի բանակցում ու չի բանակցելու»,- այս մասին հայտարարել է Կարապետյանը։

Նա ընդգծել է՝ չեն կարող տեղի ունենալ սահմանազատման աշխատանքներ, մինչև չստորագրվի խաղաղության պայմանագիր, հակառակ դեպքում, «մենք հանձնելու ենք ոչ միայն Տավուշի մեր գյուղերն ու հողերը, այլև հանձնելու ենք Սյունիքը, ու ոչ մեկ չի էլ նկատելու, որ խոսքը գնալու է Երևանի մասին»։

«Ես կարծում եմ՝ մեր երկրի ղեկավարությունը ստորագրելու է կապիտուլյացիայի փաստաթուղթն այս ամառ։ Մեզ պարտադրելու են ոչ միայն հողեր հանձնել, այլև պարտադրելու են, որ հանձնենք մեր հայրենակիցներին՝ համաձայն Ադրբեջանի կողմից հարուցված քրեական գործերի»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա։

«Ցավոք սրտի, դա կարող է տեղի ունենալ այս տարի»,- շեշտել է նախկին նախարարը։