«Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն


«Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն
Ապրիլ 23 10:29 2024

Կիրանց գյուղի մի քանի տուն, գերեզմաններ մտնելու են ադրբեջանական տարածք, և այդ մարդիկ, ի տարբերություն ինքնասիրություն չունեցող մի քանիսի, ինքնասիրություն ունեն, իրենց տներն ու գերեզմաններն են ուզում պահել, որ թուրքին չանցնի, նույնն էլ ես եմ, լրագրողների հետ զրույցում ասաց պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, ում հրավիրել են զինվորական քննաչական վարչություն։

«Ես պայքարում եմ իմ հողի համար, այդ հողի վրա դեռ մարդկանց արյունը չի սառել, և այսօր ասում են՝ եկեք ադրբեջանցիների հետ ապրեք։ Եթե Հայաստանում կա տենց մարդ, որ թուրքի հետ կապրի, ես Ոսկեպարում իմ տունը տալիս եմ, կիրանցի ժողովուրդն էլ տալիս է, թող գան էդ տան մեջ ապրեն։ Ես պատրաստ չեմ նման քայլի գնալու»,-ասաց Մախսուդյանը։

Նա նշեց, թե չի վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց։

«Ես իմ ճանապարհը ընտրել եմ՝ ազատություն, մահ կամ բերդ։ Իմ խնդիրն իմ հողի պաշտպանությունն է, որ այն միակողմանի չտան թուրքին»,-ասաց Միհրան Մախսուդյանը։