Դիմում եմ բոլոր գործարարներին. ձեր գլուխները մի մտցրեք ձեր բարձերի տակ և որոշեք, որ երկրում որևէ բան տեղի չի ունենում. Բագրատ Սրբազան


Դիմում եմ բոլոր գործարարներին. ձեր գլուխները մի մտցրեք ձեր բարձերի տակ և որոշեք, որ երկրում որևէ բան տեղի չի ունենում. Բագրատ Սրբազան
Ապրիլ 22 11:07 2024

Տավուշի շրջանի ողջ վարչական ղեկավարները, համայնքապետերը, ավագանիները․ ժամն է այսօր, որ իրենք իրենց դիրքորոշումը հայտնեն, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։

«Բոլորի տեսակետն էլ գիտեմ, ապրումներն էլ, հիմա ժամանակն է, որ իրենք իրենց տեսակետն ու կարծիքը հայտնեն, կո՞ղմ են այս ստին, թե՞ ոչ։ Առիթից օգտվելով՝ դիմում եմ նաև բոլոր գործարարներին. ձեր գլուխները մի մտցրեք ձեր բարձերի տակ և որոշեք, որ երկրում որևէ բան տեղի չի ունենում։ Դուք արժեք եք ստեղծում, այդ արժեքին էլ տեր կանգնեք։ Սա ո՛չ հողակտորի մասին է, ո՛չ էլ տեղական խնդիր։ Սա հայոց պետականության հարցն է, ձեր ճշմարտությանը տեր կանգնեք։

Նաև՝ բոլոր հերոսների ծնողներին. սա մեր արյան կանչն է, մեր տղերքին մենք հուղարկավորել ենք էն մտքով և էն տեսիլքով, որ իրենց հայրենիք ենք վերադարձնելու։ Մենք չենք կարող էդ շիրիմների առջև կանգնել։ Ո՛չ կարող ենք երկինք նայել, ո՛չ էլ՝ էդ շիրիմներին։ Սա պետք է լինի բոլորի մտածումը։ Այսօր չի կարող որևէ մեկը խխունջացած ապրել»,-ասաց Բագրատ Սրբազանը։