Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը


Ռուբեն Վարդանյանի որդին կոչ է արել Ֆրանսիային ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը
Ապրիլ 20 14:28 2024

Ադրբեջանում կալանավորված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, կոչ է արել Ֆրանսիայի կառավարությանը ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ գնահատելու ադրբեջանական բանտերում բանտարկված Արցախի ղեկավարների վիճակը, գրում է Le Figaro-ն։

«Հայի Բաքու գալն անօրինական է։ Մյուս կողմից, մենք հուսով ենք, որ եվրոպական կառավարությունների ներկայացուցիչները, սկսած ֆրանսիական կառավարությունից, կկարողանան դա անել՝ գնահատելու նրա կալանքի և առողջության, ինչպես նաև 7 ​​այլ բանտարկված առաջնորդների կալանքի և առողջության պայմանները»,- ասել է նա՝ ֆրանսիական թերթին։