Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց


Կոտայքի մարզում բախվել են Mercedes-ն ու «Կամազ»-ը. 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլ 18 21:54 2024

Երեկ՝ ապրիլի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14:30-ի Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ, 34-ամյա Մուշեղ Գրիգորյան վարած Կամազ մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Նիկիտա Հովհաննիսյան վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, իսկ վարորդ Ն. Հովհաննիսյանն ու նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Նատալյա Հովհաննիսյանը և 20-ամյա Անուշ Ալավերդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։