5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում


5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում
Ապրիլ 18 19:57 2024

 

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնել է Աղետների կառավարման թուրքական ծառայությունը։

«5,6 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 18:11-ին,  օջախը գտնվել է մոտ 6 կիլոմետր խորության վրա՝ Սուլուսարայ քաղաքի մոտ»,- նշված է հաղորդագրությունում։

Ավերածությունների, մահվան հնարավոր դեպքերի մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։