Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)


Քիմ Քարդաշյանը նկարահանվել է իր ապրանքանիշի լողազգեստներով (լուսանկարներ)
Ապրիլ 16 21:58 2024

«SKIMS»-ը սկսել է Swim հավաքածուի գովազդային արշավը, որում նկարահանվել է ապրանքանիշի հիմնադիր Քիմ Քարդաշյանը։ Բրիտանացի լուսանկարիչ Նիկ Նայթի արած կադրերում 43-ամյա աստղը կեցվածք է ընդունել լողազգեստներով՝ ցուցադրելով իր սլացիկ կազմվածքը։

 

Կադրերում Քիմը հանդես է եկել կարմիր, սև, ինչպես նաև օձային պրինտով լողազգեստներով։

Նկարահանումների ոճավորումը կատարել է Կարին Ռոյթֆելդը։