Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին


Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին
Ապրիլ 12 22:15 2024

Իրանը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ամերիկացի զինվորականների վրա հնարավոր հարձակումների մասին, եթե երկիրն ուղղակիորեն աջակցի Իսրայելին Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունում։ Այս մասին գրում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրներին։

 

Հաղորդվում է, որ Իրանի իշխանությունները մի քանի արաբական երկրների միջոցով Բայդենի վարչակազմին նախազգուշացրել են Իրանի հետ հնարավոր ռազմական առճակատման ժամանակ Իսրայելին աջակցելու հետևանքների մասին: ԱՄՆ-ի և Իսրայելի ղեկավարությունը ներկայումս պատրաստվում է Իրանից հրթիռային հարձակումների՝ ի պատասխան Դամասկոսում իրանցի գեներալի սպանության։

 

«Իրանի ուղերձն այն էր, որ մենք հարձակվելու ենք այն ուժերի վրա, որոնք հարձակվում են մեզ վրա, այնպես որ մի խառնվեք», - ասել է ամերիկացի պաշտոնյան:

Ընդգծվում է, որ ԱՄՆ զինվորականների անմիջական միջամտության դեպքում Իրանը հարվածներ կհասցնի տարածաշրջանում գտնվող ամերիկյան բազաներին։