Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել


Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Ապրիլ 8 09:52 2024

Իրանի հարավ-արևելքում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Tasnim գործակալությունը:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քերման նահանգի Շահդադ շրջանից 24 կմ հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան