Կայծակը հարվածել է ֆուտբոլ խաղացող դպրոցականներին․ կա 18 տուժած (տեսանյութ)


Կայծակը հարվածել է ֆուտբոլ խաղացող դպրոցականներին․ կա 18 տուժած (տեսանյութ)
Ապրիլ 5 21:03 2024

Ճապոնիայում կայծակը հարվածել է դպրոցականներին ֆուտբոլի պրակտիկայի ժամանակ։ Այս մասին հայտնում է Metro-ն։

Վթարը տեղի է ունեցել ապրիլի 3-ին Միյաձակի քաղաքում՝ դպրոցի տարածքում գտնվող ֆուտբոլի դաշտում։ Երկու դպրոցի աշակերտներ ֆուտբոլ էին խաղում, երբ կայծակը հարվածեց խաղադաշտին։ Միջադեպի հետեւանքով տուժել է 18 դպրոցական, ովքեր հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը շարունակում է ծանր մնալ։ 

Նշվում է, որ կայծակը հարվածել է երիտասարդ ֆուտբոլիստներին Թայվանի մոտակայքում տեղի ունեցած 7,5 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից մի քանի ժամ անց։