Նրանք, ովքեր վնասում են մեզ կամ ծրագրում են վնասել մեզ, մենք կվնասենք նրանց․ Նեթանյահու


Նրանք, ովքեր վնասում են մեզ կամ ծրագրում են վնասել մեզ, մենք կվնասենք նրանց․ Նեթանյահու
Ապրիլ 4 23:31 2024

Թեհրանը տարիներ շարունակ տարածաշրջանում գործում է Իսրայելի դեմ, ուստի իսրայելական կողմն աշխատում է Իրանի և նրա արբանյակների դեմ։

 

 

Այսպիսի հայտարարություն է արել Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

«Երկար տարիներ Իրանը աշխատել է մեր դեմ և՛ ուղղակիորեն, և՛ իր արբանյակների միջոցով, և հետևաբար Իսրայելը գործում է Իրանի և նրա արբանյակների դեմ և՛ պաշտպանական, և՛ հարձակողական ճանապարհով»,- ասել է Նեթանյահուն։

 

«Մենք գիտենք, թե ինչպես պաշտպանվել մեզ, և մենք գործելու ենք մի պարզ սկզբունքով. նրանք, ովքեր վնասում են մեզ կամ ծրագրում են վնասել մեզ, մենք կվնասենք նրանց»