Ռուս խաղաղապահները կօգնեն Ադրբեջանին ականազերծման գործում


Ռուս խաղաղապահները կօգնեն Ադրբեջանին ականազերծման գործում
Ապրիլ 4 20:26 2024

Բաքուն ծրագրում է ռուս խաղաղապահներին ներգրավել Լեռնային Ղարաբաղում ականազերծման գործում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ականազերծման գործակալության խորհրդի նախագահ Վուգար Սուլեյմանովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա պարզաբանել է, որ սակրավորներն ու տեխնիկան անցնում են հավատարմագրման, որը սկսվել է ապրիլի 1-ից։ Նրա խոսքով՝ դրանից հետո ռուս խաղաղապահների սակրավորների խումբը կսկսի ականազերծման աշխատանքները Խոջալուի շրջանում։