Կնոջը սպառնացել են ձերբակալել՝ վերցրած գիրքը գրադարան չվերադարձնելու համար


Կնոջը սպառնացել են ձերբակալել՝ վերցրած գիրքը գրադարան չվերադարձնելու համար
Ապրիլ 4 20:06 2024

ԱՄՆ-ում հինգ երեխաների մորը քիչ է մնացել բանտ ուղարկեն, քանի որ գիրքը չի վերադարձրել գրադարան, գրում է Mirror-ը։

Ինչպես ասել է Քեյլի Մորգանը՝ Տեխասից, մեկ տարի առաջ նա գրադարանից վերցրել է հինգ գիրք և վերադարձրել բոլորը, բացի մեկից: Նա մոռացել էր իր դրա մասին, մինչև որ ապրիլի սկզբին գնացել է վարորդական իրավունքը երկարաձգելու։ Ոստիկանը հրաժարվել է փաստաթղթերը տալ՝ պատճառաբանելով, որ նրա անունով ձերբակալման օրդեր է տրվել։

«Ես ցնցված էի»,- հիշել է ամերիկուհին։

Բացի այդ, Քեյլին տոգանվել է 570 դոլարով գիրքն ուշ վերադարձնելու համար։ Տուգանք նշանակած դատավորն ասել է Մորգանին, որ նրա ձերբակալման հրամանը ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ չի մարել պարտքը: Իսկ եթե ամերիկուհուն բռնեն մեքենա վարելիս, նրան անմիջապես կձերբակալեն։

«Երեխաներիս աչքի առաջ ինձ կձերբակալեն»,- վրդովված ասել է կինը։

Քեյլիին հաջողվել է հավաքել տուգանքը վճարելու համար անհրաժեշտ գումարը։ Այժմ նա ծրագրում է փաստաբան վարձել, որը կօգնի իրեն պայքարել ձերբակալման օրդերի դեմ և «մաքրել իր դոսյեն»: