60-ամյա Սերգեյ Զվերևը մերկ լուսանկար է հրապարակել և զարմացրել երկրպագուներին


60-ամյա Սերգեյ Զվերևը մերկ լուսանկար է հրապարակել և զարմացրել երկրպագուներին
Ապրիլ 3 22:11 2024

Ռուս վարսահարդար և շոումեն Սերգեյ Զվերևն անկեղծ լուսանկար է հրապարակել։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ում։

 

60-ամյա հեռուստահաղորդավարը լուսանկարվել է լոգարանում պառկած։ Արտիստը ցուցադրել է իր մարմինը՝ փրփուրով ծածկելով ինտիմ հատվածները։

Երկրպագուները մեկնաբանություններում գնահատել են աստղի տեսքը։  «Գեղեցիկ», «Ինչպես միշտ ոճային», «Լեգենդ», - մեկնաբանել են համացանցի օգտատերերը: Զվերևը պատասխանել է նաև իր դաջվածքների մասին հարցին՝ ասելով, որ յուրաքանչյուր կերպարի համար առանձին ժամանակավոր պատկերներ է ընտրում։