Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու


Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու
Մարտ 27 17:54 2024

«Միասին» շարժումն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել է՝ 3 օր շարունակ բողոքի ակցիաներ են անցկացնելու ՀՀ ԱԺ մոտ։

Ակցիաները մեկնարկելու են ապրիլի 8-ին, ժամը 17։00-ին։   

«Միասին» շարժումը նաև  100 կետից բաղկացած պաահանջագիր է ներկայացրել իշխանությանը ու ժամանակ տվել՝ մինչև ապրիլի 10-ը։

Եթե պահանջները չկատարվեն, կհաջորդեն անհնազանդության քայլեր։