ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում․ Ստոլտենբերգ
Մարտ 19 00:37 2024

ՆԱՏՕ-ն միջնորդ չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում, բայց հանդես է գալիս այդ երկրների միջև երկարաժամկետ խաղաղության օգտին, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

 

«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությունը շատ կարևոր է: Նախօրեին մեր հանդիպման ժամանակ նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղությանը, և ես լիովին աջակցում եմ դրան», - ասել է Ստոլտենբերգը Ադրբեջանի պետական ​​հեռուստաալիքին տված հարցազրույցում։ 

 
 

Նա հավելել է, որ խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։

 

«ՆԱՏՕ-ն միջնորդ չէ ընթացող բանակցություններում (Ադրբեջանի և Հայաստանի միջև - խմբ․), այլ աջակցում է երկարաժամկետ խաղաղությանը, քանի որ դա շատ կարևոր է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային անվտանգության և կայունության համար»,- ասել է նա։