Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Toyota-ն, 2 Opel-ները և «ՎԱԶ-2107»-ը


Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ը, Nissan-ը, Toyota-ն, 2 Opel-ները և «ՎԱԶ-2107»-ը
Մարտ 10 21:52 2024

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:10-ի սահմաններում Սիլիկյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհահատվածում՝ նոր կառուցված Հյուսիս-հարավ ճանապարհին, բախվել են 26-ամյա Ալբերտ Բաբաևի վարած Nissan March, 53-ամյա Գևորգ Մանուկյանի վարաօ Opel Zafira, 27-ամյա Ալֆրեդ Գևորգյանի վարած Toyota Camry, 22-ամյա Ռուդիկ Դավթյանի վարած Opel Vectra և 24-ամյա Գրիշա Արտուշյանի վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ 

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։