Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 20-ամյա վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս


Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. 20-ամյա վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Մարտ 10 11:22 2024

Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում 20-աամյա Ռազմիկ Թ .-ն Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում՝ Մասիսի կամրջի մոտ, իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, ապա առաջ ընթանալով բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել բետոնե սյուներին։ 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ռազմիկ Թ.-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։

 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։