Էդ էլ «ասեքանենք»-ների գոված «թույն» ավտոբուսները. նոր «MAN»-ը փչացել է, ուղևորները մնացել են ճամփի կեսին (Տեսանյութ)


Էդ էլ «ասեքանենք»-ների գոված «թույն» ավտոբուսները. նոր «MAN»-ը փչացել է, ուղևորները մնացել են ճամփի կեսին (Տեսանյութ)
Սեպտեմբեր 11 12:02 2023

Լրագրող Արմեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում է, որ թիվ 74 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսը խափանվել է։

«Էդ էլ «ասեքանենք»-ների գոված «թույն» ավտոբուսները: Դավիթաշենի կամուրջն անցանք, ու մի գմփոց լսվեց: Շատերին թվաց, թե՝ ավտոբուսի անվադողը պայթեց, բայց ըստ երևույթին ինչ-որ օդային բարձիկ էր կամ նման մի բան, որ թերևս ամորտիզացիայի համար է: Ինչ էր, ինչ չէր, մեքենան խափանվեց, ուղևորներն էլ մնացին ճամփի կեսին:

Բռակ իշխանության բերած ավտոբուսն էլ պիտի բռակ լինի: Դա աքսիոմա է»։